October 27

Աշուն

Աշուն

Համո Սահյան

Աշնան օրեր

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Սիրուն արագիլ

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Չորացած տանձենին

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Ուժեղ քամին

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
  2. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:
  3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին թերթերը, առվակը, խարույկը, տանձենին:

Թերթերը դեղին էին, առվակը կապուտակ էր, խարույկը կարմիր էր, տանձենին ծեր էր։

  1. Պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն ու արտահայտությունները:

Աշունը եկավ։ Ծառերի տերևները դեղնեցին ու սկսեցին թափվել։Թռչունները չվեցին տաք երկրներ։ Եղանակը ցրտեց։ Բոլորը երեխաները հավաքում են գունավոր տերևներ։ Կապուտակ առվակը ծածկվեց կարմի ու դեղին տերևներով։

  1. Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է:

Քամին խաղում է տերևների հետ։


Posted October 27, 2020 by Մարկ Խալաթյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*