December 20

Հաշվետվություն 1-ին շրջան

Ես Մարկ Խալաթյանն եմ։ Ես սովորում եմ Հյուսիսային դպրոցում։ Սա իմ բլոգն է՝ markkhalatyan.edublog.org։ Ես ինքնուրույն եմ նյութեր հրատարակում բլոգում։ Ունեմ 35 հրատարակում։ Կառանձնացնեմ Աշուն գրառումը։ Ես ընտրությամբ գործունեությունը ընտրել եմ նկարչությունը և հաճույքով եմ մասնակցում դասերին։ Օգտվում եմ կրթահամալիրի տրանսպորտից միայն առավոտյան դպրոց գնալիս։ Բացի դպրոցից ես գնում եմ դաշնամուրի, սոլֆեջոյի և երգչախմբի։ Ես շատ եմ սիրում նվագել և արդեն Բախ եմ նվագում: Իմ սիրումեմ լողալ  և հեծանիվ քշել։ Ես շատ լավ կարողանում եմ  երկանիվ մեծ հեծանիվ քշել։  Մասնակցել եմ Տիեզերք, Խնկոյանական օրեր նախագծերին։ Երբ դպրոցը փակ էր, ես միանում էի առցանց դասերին, բայց ես սիրում եմ գնալ դպրոց, որովհետև այնտեղ իմ ընկերներն են։ Մասնակցել եմ ռուսերենի, անգլերենի, մայրենիի, մաթեմատիկայի ֆլեշմոբերին։Ես հաճույքով եմ մասնակցում բոլոր առարկաների ֆլեշմոբերին։

December 20

Նվերների աշխարհում

Ինձ շատ դուր եկավ ներկայացումը, որովհետև այնտեղ կաին բարի և չար հերոսներ։ Բարի հհերոսները ուզում էին գտնել չարին։ Բարի հերոսները պատրաստում էին նվերներ, իսկ չարերը գողանում էին դրանք։ Մի օր հանկարծ պարզվեց, որ կանաչ նվերը չկա ու բարի հերոսները միասին սկսեցին փնրտել այն։ Նվերը գողացել էր Գրինչը, որովհետև նա չէր սիրում Ամանորը։ Ինձ դուր եկավ եղնիկը, որովհետև նա շատ ծիծաղելի էր և նման չէր մյուսներին։ Իսկ Գրինչը դուր չեկավ, որովհետև նա չար էր ու չէր սիրում Ամանորը։