February 12

Ուլունք

Գարունը եկավ ամպերով,
Ամպերը եկան անձրևով.
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա.

Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,

Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,

Տանից քշի, դուրս անի։


Posted February 12, 2021 by Մարկ Խալաթյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*