February 18

Ձյան մասին

 

Ձյունապատ անտառ Շիպկայի լեռնանցքում /Բուլղարիա

Ձյուն, պինդ մթնոլորտային տեղում փաթիլների տեսքով: Փաթիլներն ունենում են հիմնականում վեցանկյուն կամ վեցաթև աստղանման սառցային բյուրեղների տեսք՝ թերթիկավոր և ձողաձև։ Անհողմ եղանակին մոտ 0 C-ի դեպքում ձնափաթիլներըծը, միանալով, խոշորանում են, ունենում մինչև մի քանի սմ և առաջացնում ձնածածկույթ, որը ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում։ Ձյունը Հայաստանի լեռնային շրջաններում տեղում է հոկտեմբեր-մայիսին, Արարատյան դաշտում՝ նոյեմբերի 2-րդ կեսից մարտին, Արագածի և Մասիսների վրա (3230 մետրից բարձր)՝ գրեթե ամբողջ տարին։

Աղբյուրը՝ այստեղ

February 18

Շունն ու կատուն․ նոր վերջավորություն

Շունը եկավ կատվի մոտ և հարցրեց․

– Ո՞ւր է իմ գդակը։

– Կներես, խնդրում  եմ ժամանակ չունեի կարելու, շատ գործ ունեի,- ասաց կատուն։

– Լավ,  ներում եմ, բայց մյուս անգամ չեմ ների,–ասաց շունը:

– Lավ մյուս oրը կգաս կվերցնես։

Մյուս օրը շունը եկավ և վերցրեց իր գդակը։