June 4

Ամառային ճամբարի ամփոփում

Ես կպատմեմ այս շաբաթվա մասին։ Այս երկուշաբթի օրը մենք երգ ենք ունեցել, լողացինք, անգլերեն ենք արել, ռուսերեն ենք արել։ Երեքշաբթի օրը մենք գնացել ենք եկեղեցի և այնտեղ մենք կավիճներով նկարեցինք, փուչիկներով խաղեր ենք խաղացել, պղպջակներ ենք փչել։ Չորեքշաբթի մենք լողացել ենք, մրգային աղցան ենք պատրաստել և ռուսերեն ենք արել։ Հինգշաբթի օրը մենք լողացել ենք, անգլերեն և ռուսերեն ենք արել, լոտո ենք խաղացել։ Ուրբաթ մենք ընկեր Կարինեի դասարանի սովորողներին բլոգ բացել ենք ցույց տալու։