June 11

Ագռավ

Առաջադրանք 1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:Որովհետև ագռավները գողանում են մարդկանց իրերը։
  2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:Ագռավները թռչումեն շատ վերև և գցում են գետնին։
  3. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:Քար էր են գլորում որպեզի մարդիկ հեռանան։
  4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:Ես իմացա որ կան սպիտակ ագռավներ և որպեզի ագռավները կարողանան ընկույզները կոտրել նրանք գցում են նրանց վերև ից կամ գցում են ավտոների տակ
  2. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
    ————-շատ – քիչ———————
    ———բարձր – ցածր————————-
    ———-մեծ – փոքր————————
    ————–արագ – դանդաղ——————–
  3. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: ___________ընկույզ_________________

____________թռչուն________________

 

  1. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

________գող__________

_________խելացի_________

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

 

 

 

 

 

 

 

June 6

Հունիսյան ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Ամսի եռեսունին մենք քննարկումեինք երկրորդ կետը։ Ամսի երեսուն մեկին մենք ծանոթացանք նախագծին։ Հետո հունիսի մեկին՝ առավոտյան մենք գնացինք Մայր դպրոց։ Այնտեղ մենք ասեցինք ոտանավորներ երգեր երգեցինք, և գնացինք հետ դպրոց, դպրոցում մեզ հյուրասիրեցին պաղպաղակ։ Հունիսի 2-ին մենք մասնակցեցինք մայրենիի ու մաթեմատիկայի ստուգատեսին, լողացինք կողավազանում։

June 6

Համակարքիչներից պատուհանը 4-րդ կետի իրականացում

Մենք բոլորս գիտենք, որ պատուհանները ապակուց են։ Բայց կա մի տուն, որտեղ պատուհանները համակարգիչներից են։ Այդ տանը ապրում է մի մարդ, որի անունը Վանկալխ է։ Վանկալխը շատ էր սիրում համակարգիչներ, դրա համար նա իր պատուհանները սարքեց համակարգիչներից։ Երբ որ Վանկալխը ուզում էր պատուհանից նայել ծիտիկներին, համակարգիչն էր միանում և ձայներ էին հանում և չէին թողնում Վանկալխին ծիտիկների երգը լսել։ Վանկալխը հանեց համակարգիչները և դրեց սովորական պատուհաններ և  կարողացավ լսել ծիտիկների երգը։

 

May 25

Դասարանում 25․05․2022

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Նա ներքևի ծայրը կացնով տվեց վերևի ծայրը կտրեց և կապեց ներքևի ծայրին։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3 Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Վազեց իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեց նրանից պարան հյուսել։

4 Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

 

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

պատմողական – Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

բացականչական – Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

 

Շուտով կարճ պարանը պրծավ, և խելացի Մյունխհաուզենը օդում կախված մնաց՝ երկնքի և մեծ երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

1 –  վերջիվերջո կացինս գտա։

2 – Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի։

3 – Սկսեցի պարանով ցած իջնել։

4 – Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի։

5 – Երկար չմտածելով, ամուր բռնեցի։

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել — փորել հողը

Դուրս գալ — դուրս գալ տնից

Աճեցնել — աճեցնել ծաղիկը

Տեսնել — տեսնել տառերը

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

հիշեցի –  վերհիշեցի,

իսկույն – Անմիջապես,

վերջիվերջո – Վերջապես,

ուրախ – ուրախ – Շատ ուրախ տրամադրությամբ՝ զգացումով

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր

 բարեբախտաբար – դժբախտաբար

երկար – կարճ

բարձրանալ – իջնել

վերև – ներքև

May 22

Ջանի Ռոդարի, Հեքիաթներ

Երկիրորտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով


Այո՜, Ջովանինո  Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք  Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ:  Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
_ Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:

 

Հարցեր

  1. Ի՞նչ է չգրչահատը։
  2. Ինչը զարմացրեց Ջիովանինոյին աշխարհում, որտեղ բոլոր բառերը չ-ով էին սկսվում։
  3. Ի՞նչով է ոչ սովորական չկախիչը։
  4. Այս աշխարհի մարդիկ բարի՞ էին, թե՞ չար։
May 22

  1. Մեկ բառով գրի՛ր

օրինակ՝ երկաթից շինված-երկաթյա

  • արծաթից շինված- արծաթյա
  • ոսկուց շինված- ոսկյա
  • պղնձից շինված- պղնձե
  • փայտից պատրաստված- փայտյա
  • բրդից պատրաստված- բրդյա

2. Գրի՛ր տարօրինակ հրամաններ։ տանը կոշիկներտ մի հանի։

օրինակ՝ ուտելիս խոսի՛ր, ձեռքերդ մի՛ լվա

3. Գրի՛ր աղջիկների անուններ, որոնք նաև ծաղիկների անուններ են: Մանուշակ, Նարգիզ, Հասմիկ, Վարդրջ

4. Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  զարմացած ասի՝

-Չի կարող պատահել։ Ես ընգել էմ ձոր ու բարձրացելեմ հետ կենդանի։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  տխրած ասի՝

-Չի կարող պատահել։ Ես մի քանի տարի սովորումեմ մի տառ։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  ուրախացած ասի՝

-Չի կարող պատահել։ Իմ շունը սատկելա ու հետո նորից ծնվելա։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  բարկացած ասի՝

-Չի կարող պատահել։Ես թաքուն եկելեմ քո տուն ու քո համակարքիչը ջարդել էմ։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  զարմացած ասի՝

-Չի կարող պատահել։ Ինձ շնաձուկա կերել ու ես իր բերանից դուրսեմ եկել

5. Ինչպե՞ս կարող ես բացատրել բառերը

կարոտել- Կարոտի զգացումով համակվել

երգել- Երգ ասել

կատակ- Առանց լուրջ դիտավորության ասված

գարուն- Տարվա չորս եղանակներից մեկը՝ մարտի 21 -ից մինչև հունիսի 21-ը

հեքիաթ-Ժողովրդական պատմողական գրականության ձևերից մեկը, որ պատմում է մտացածին
իրադարձությունների մասին, որոնց հաճախ միահյուսվում է երևակայական՝ կախարդական ուժերի միջամտությունը

հայելի-Ողորկ՝ հղկած մակերևույթ, որ ցոլացնում Է իր դիմացը գտնվող առարկայի պատկերը, մասնավորապես՝ հատուկ ձևով պատրաստած ապակի՝ իր անդրադարձումը տեսնելու, պատերը զարդարելու ևն համար

May 22

Դասարանում 19․05․2022

   Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: դերձակներին, կարճ, թախտին, մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը. Կարուձև անող արհեստավոր

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

5. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել: Նա ուզում է պարզել իր երկրում մի խելամիտ մարդ կա։

6. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: Վերմակը կարճ է կարում և իր հետ ճիպոտ է տանում։

7. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում։ Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

8. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու: Ավելով կխփեի գլխին

9.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: Խորամանկ դերձակը

May 19

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա

4. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 

Ձուկը սիրուն բացեց իր բերանը։

5.Գոյականներից (առարկա ցույց տվող բառեր) առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 

մեծ  ձուկ

սիրուն նավ

բարի ճանապարհորդ

երկար ծով

6. Գրի՛ր հոմանիշները։ 

Քաջ- խիզախ

հսկա-Աժդահա

նորից- Դարձյալ

այժմ-  Ներկայումս

7. Գրի՛ր հականիշները։ 

Խաղաղ- աղմկալից

Չոր- թաց

Դուրս- ներս

Հանգիստ- անհանգիստ