May 15

Իմ սիրելի կենդանին

Իմ սիրելի կենդանին իմ շուննե։ Իմ շան անունը սպայկ է և նա շատ է սիրում խաղալ ինձ հետ, նա սիրում է գնալ դուրս մանգալու։

Սպայկը երկու տարեկան է բայց մենք առել ենք նրան քառասուն օրեկան։ և սպայկը շատ է սիրում թավալվել բազմոցին։

April 24

Եզոպոսի առակներից

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարքի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից: »ամենավատ բանը

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը: Լեզվի միջոցով մենք կարող ենք խոսել, արտահայտել զգացմունքները, փողխանցել գիտելիքներ։ 

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Քաղցր լեզուն օձը բնից կհանի:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

աշակերտ – ներ

ավանդություն – ներ

առակ – ներ

սուտ – երը

կեղծիք – ներ

բամբասանք – ներ

 

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ)

Գորտերը

Այս առակը նրա մասին է որ երկու գորտ պետք է իրենց համար նոր տուն փնտրեին, քանի որ նրանց ճահճուտը չորացել էր։ Նրանք գտան մի ջրհոր ու գորտերից մեկն որոշեց միանգամից ցատկել ջրհորի մեջ։ Բայց մյուս գորտն ասաց որ նա չցատկի որովհետև եթե ջրհորը ցամաքի իրենք չեն կարողանա այնտեղից դուրս գալ։ Առանց մտածելու գործ մի սկսիր։

April 19

հնարագետ ջուլհակ

  1.  Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը։
  1. Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  2. Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
  3. Մաքուք — մաքոք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:

Կապույտով գրված բառերը

Լուռ — անաղմուկ

Մունջ — սուսուփուս

Դատարկ — դատարկաձեռն

Երկյուղ- սարսափ

Միմյանց — իրար

Սաստկացնել — ուժեղացնել

Փարատել — մխիթարել

Տարօրինակ — զարմանալի

Ջուլհակ — գործրար

Ճախարակ — ջահրա, ջահրակ, պախարակ, ճախրակ

Հանճար — հանճարեղություն

Համբավ — քաջահամբավ

Անհամար — բազմաբյուր

Նարնջագույնով գրված նախադասությունները

Տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել — որպեսզիզ պարզեն դերվիշի միտքը

Լուն ուղտ շինել — ափազանցել, մեծացնել, փոքրիկ՝ աննշան բանին մեծ նշանակություն տալիս

Ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը — մարդկանց հիվանդացնել, դրանով մարդկանց վերացնել նաև երկիրը դատարկել

Ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին — որևէ բան բարելավելու կամ հաջողեցնելու փոխարեն ավելի մեծ վնաս պատճառել՝ ավելի փչացնել

Ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը — կերպարանփոխած ման էր գալիս Հայկական թղամասերում, որպեսզի նրան չճանաչեն

Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա — եթե ճանացեցիր գաղտնի պահիր, ոչ մեկին չասես

April 15

Խիղճը

Մի օր ես քայլում էի փողոցում և տեսա մի անտուն շուն։ Այդ շունը նստած էր խանութի մոտ, նա դողում էր և քաղցած հայացքով մոտենում էր մարդկանց և սկսում հոտոտել նրանց։ Իսկ հետո խեղճ հայացքով նայում էր ։ Ես շատ խղճացի այդ շանը և մտա խանութ և գնեցի շան կեր։ Այդ շունը շատ ուրախացավ ես էլ էի շատ ուրախ, որ oգնեցի այդ շանը։

April 4

Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայանը ծնվել է Թիֆլիսում ապրիլի 4 – ին սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ:Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ:Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ: Աղայանի անունով են կոչվել դպրոցներ և փողոցներ Երևանում, ՀՀ, ԼՂՀ տարբեր բնակավայրերում և ծննդավայրում: Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը:

March 22

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Ջաննի Ռոդարի

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Ջաննի Ռոդարի

-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուխտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուխտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուխտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
  4. այգի – պարտեզ
  5. ճանապարհ – ճամփա
  6. արևամուտ – արևմուտք
  7.  Գրի՛ր գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
  8. գիշեր – ցերեկ
  9. նույն – ուրիշ
  10. դուրս գալ – ներս  մտնել
  11. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը: մեծ է աշխարհը, ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ի՜նչ ձանձրալի է աշխարհը
  12.  Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
March 22

Ը-ի ուղղագրությունը դասարանում

  1. Ընկերասեր Ընկերություն , ընթերցանություն ընթերցասեր , ընթացք արագընթաց , ընտրություն ընտրանի բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր:
  2. Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:

 

Հյուրընկալ, անակնկալ, անընկալելի, ակնբախ, ձկնկիթ, սրընթաց, ճեպընթաց, ինքնստինքյան, կորնթարդ, մթնկա, հատընտիր, գույնզգույն, անստորագիր, հետզհետե, ակնդետ, խոչընդոտ, անընդմեջ, ակնթարթ, մակընթացություն, մթնշաղ, ազգընտիր, վայրընթաց, զուգընթաց:

3.Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

 

March 21

տնային առաջադրանք

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

գոյական – Կաղնի աղջիկ գետ բուք ճշմարտություն Գայանե տուն կատու կաղամբ հեռուստացույց Հայաստան վարդ Վարդուհի լիճ ալիք մարտ մարտակառք կառապան հեծանիվ պատմություն թռչուն թռիչք գարուն արև

ածական – հայտնի, մեծ կանաչ բարի տգեղ անտուն բարկացկոտ գունավոր խակ հետաքրքիր փշոտ հզոր բարձր հմուտ մարտական եռանիվ ալ պատմական խիզախ, բարի, բարեկամական, շքեղ գարնանային արևոտ երկար

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա ածական Բ բայ

Մեծ — մեծանալ

բարձր — բարձրանալ

չոր — չորանալ

չար — չարանալ

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ ածական խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում  է:բայ

Ի՞նչ պատկեր. ուղիղ ածական գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր բայ, որ պատկերը ճիշտ ստացվի:

Այդ քաղաքում մի բարի ածական հսկա էր ապրում: Հսկան բարիացավ բայ ու երեխաներին այգի

հրավիրևց:

Աղջիկը շատ գեղեցիկ ածական էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում բայ էր օր օրի:

Գոռոզ գոյական արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր բայ իր արած գործով ու հաղթանակներով:

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր,ց, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

գոյական – Ծաղիկ ժամացույց ջուր սար մարդ երեխա օձ ամպ սև ինքնաթիռ, առվակ գարուն սպիտակ թիթեռ պահակ, նավակ հատիկ ոսկեզօծ

ածական – ջինջ բուրավետ, մեծ ջրոտ ուրախ ծաղկավետ հրաշալի մաքուր, նավաստի ճկուն բացվել, չխկչխկալ պայծառ զաղտնի երկաթյա

բայ – վազել,թրթռալ թիավարել ջրել գնալ լողալ, վազվզել սողալ իջնել գոռգոռալ բարձրանալ պահել ոսկեզօծել

March 21

Գործնական քերականություն

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։
Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար
 հոմանիշով:

Նրան աշխատանքից ազատեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  խիտ բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին պայքարելու  ու հաշտվելու փորձեր էին անում:  Բերրի խոստումներ  տվեց ու գնաց:

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը- հայրենասեր

բ. Միշտ ճշմարիտ է խոսում- ճշմարիտ

գ. Ինքն իր վրա վստահ է:-ինքնավստահ

դ. Սիրում է երաժշտություն:-երաժշտասեր

ե. Իր պարտականությունները ճանաչում է:-պարտաճանաչ

զ. Ինքն իրեն շատ է հավանում- ինքնահավան

է. Գաղտնիքը պահել գիտե: գաղտնապահ

զ. Նուրբ ճաշակ ունի: նրբաճաշակ

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ-շրթունք
էգուց-վաղը
տկլոր-մերկ
ջահել-երիտասարդ
բարիշել-հաշտվել
պոզ-  կոտոշ
սապոն-օճառ
դոշակ-ներքնակ
լղար-նիհար

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ականջօղ, աղբյուր, աղոտք, ամբողջ, վերելակ, արդուզարթ, խեղդել, կմաղք, թղտադրամ, հոգնել, մախթել, տարօրինակ, հնօրյա, օվկիանոս, բարձր,  ամանորյա, թխվացք, ութսուն։

March 18

Ածական

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝

քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

բարի բարձր գեղեցիկ – Քույր

ուժեղ խաղասեր խելացի – եղբայր

սիրուն բարի կարճամազ – մայր

 քաջ բարի հոգատար – հայր

ծեր հոգատար գեղեցիկ – տատիկ

 կատակասեր մեծ 0 – պապիկ

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա։