May 18

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

  1. Ներկայացրեք իրավիճակը Հայաստանում I դարի առաջին կեսին:

    Հայ ժողովրդի պայքարը անկախության պահպանման համար: I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել:

    2.Պատմե՛ք Ադդոնի սխրագործության մասին:

    Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան:

    3.Արտաշեսյան արքայատոհմից հետո ո՞վ էր Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը:

    Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր (18-34 թթ.)։

    4.Որտե՞ղ էր թագավորում Աբգարյանների արքայատոհմը:

    Հայոց Աբգարյանների արքայատոհմը թագավորում էր Ուռհա-Եդեսիայում։

    5.Ինչո՞ւ էր Աբգար V–ը Քրիստոսին Եդեսիա հրավիրում, ի՞նչ պատահեց հետո:

    Լսելով Քրիստոսի մասին` Աբգարը նամակով՝ խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն, բայց գալիս է Թադևոս առաքյալը և բուժում է Աբգար V։

    6.Ի՞նչ նպատակ ուներ Վաղարշ I Արշակունին:

    Պարթևստանի թագավոր Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.) Հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք:

May 18

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:
Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:

2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:

3. Այնուհետև՝

ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:

4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:

Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:
Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.

Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:

Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:

Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:

Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:

Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը:

Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

Շնչառություն

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Լրացուցիչ աշխատանք.

Պատասխանել հարցերին

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Ինձ հայտնի է ՝սննդառության այս տեսակները ավտոտրոֆ, հետերոտրոֆ, միքսոտրոֆ, հողային, ֆոտոսինթեզ։

  1. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

բույսերը սնվում էն արևից և ջրից։

  1. Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:

Հետերոտրոֆ օրգանիզմներն ընդունակ չեն անօրգանական միացություններից սինթեզելու օրգանական միացություններ։

  1. Ի՞նչ է շնչառությունը:

Շնչառություն, արտաքին միջավայրից օդի անցումը թոքեր և հակառակ ուղղությամբ, որի ընթացքում օրգանիզմը ստանում է թթվածնին և արտազատում ածխածնի երկօգսիդ։

May 17

80 Փակագծերում տրված բառերը (բայերը) գրի´ր պահանջված ձևով:

 

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկա­նը: Հյուր մուկը եկավ ու որոշեց մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ գտնավ, ցեխակոլոլ արմատներ կրծեց ու ասեց.

 

—      Չէ՜, թշվառ մրջյունի նման ես ապրում: Քեզ հետ համե­մատած՝ ես առատության մեջ եմ ապրում: Գնանք՝ տես:

 

Նա դաշտային մկանը համոզեց ու տարավ տուն: Ցույց տվեց հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղացին: Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց: Մկները լեղաճաք փախան, մտան ծակը, ծվծվալով իրար սեղմվեցին ու մնացին, մինչև ոտնաձայները լռեցին: Հետո դաշտամուկը նորից դուրս սո­ղաց, դնչիկը երկարեց փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ, և  մկներն էլի թաքնվեցին: Թեկուզ և հյուր մուկը սոված Էր, բայց (ասեց.

 

-Մնաս բարո՛վ, սիրելի´ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ Է կապված: Ավելի լավ Է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

 

83.  Ավելորդ բառերը գտի նախադասություններից հանի´ր:

 

դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

 

Դու արդեն  վերադարձել:

 

Շատ կարմիր ծաղիկներ հավաքեցինք:

 

Կրկին  ասում եմ քեզ:

 

Նախ առաջին հերթին գործ պիտի լինի:

 

մի հատ մարդ էր հարցնում:

 

Կարելի՞ է մի հատ զանգել:

 

Ուրիշ այլ մարդիկ լավ կհասկանային:

May 16

Գործնական քերականություն, 6-րդ դասարան

1.Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․

մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական
.

2Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ:
Վեր, – վերք, վերջ, վերև

սար – սարք, սարդ,

գիր – գիրք,

շուն – շունչ

լուր – լուրջ,

սուր – սուրճ

3.Ի՞նչ է նշանակում «լուն ուղտ շինել» արտահայտությունը

վախեցնել

չափազանցնել

սովորեցնել

4. Որոշի՛ր, թե «քաղցր»  բառը որ բառակապակցությունում փոխաբերական իմաստ չի արտահայտում. 

քաղցր խոսք

քաղցր քուն

քաղցր թեյ

քաղցր հայացք

5. Գարնանային բառերը երեք խմբի բաժանի՛ր՝ առարկա ցույց տվող բառերի, հատկանիշ ցույց տվող բառերի, գործողություն ցույց տվող բառերի․

ծիրանենի, ծիծեռնակ, բողբոջ, ծաղիկ, արագիլ, գարուն, մայիս, Համբարձում, Զատիկ, Ծաղկազարդ

բացվել, ճամփորդել, ծաղկել, մշակել

կանաչ, գույնզգույն, արևոտ, շոգ, զատկական։

6.Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ – քաջալերել, խրախուսել

հոգին առնել – սպանել

գլուխը  կորցնել – մոլորվել

արևը խավարել – մեռնել

բերանը ծռել – մի բան խնդրել

հալից ընկնել – հոգնել, տանջվել

սիրտը վկայել – կանխազգալ

գիշերը ցերեկ անել – չքնել

երես դարձնել – հրաժարվել

սիրտ անել – համարձակվել

բկին չոքել – ստիպել, նեղել

May 16

Գործնական աշխատանքներ, 6-րդ դասարան

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապաշնորհ, ապրուստ:
-ում վերջածանցը:
Ուսում, դդում, տրտում, երդում, ցասում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, սնուցում,

2. Բառերը բաժանի՛ր երկու հականիշ խմբերի:

Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ

լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, սոխուկ, կտրուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Արծիվ, տկար, հմայիչ, ավարտ, կանաչավուն, ավազան, գորշ, գրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, հեքիաթային, ամայի, արև, ամբոխ, զվարթ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:

Պալատական, բժիշկ, ծառա, արշավորդ,  դյուցազն,  հրաշամանուկ, կայսրուհի, ժառանգորդ, մարտիկ

առյուծ, բժշկություն, արշավ, հրաշք, ականջակալ, աքաղաղ, դաստակ:

May 13

Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ով է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու նրա աչքերում արցունքներ երևացին:

Առաջադրանքներ։.
Պատմիր քո դպրոցական առաջին օրվա մասին:                                                    

Ինքդ կազմիր առաջադրանքներ

պատմվածքի վերաբերյալ։

1.Ի՞նչու ջիմը չեր սիրում Էմիին։

 

May 12

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

Կրասոսի արշավանքը: Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրաunu զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց:
Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
Արտաշատ մայրաքաղաքում տեղի են ունենում տոնական հանդեսներ: Դաշնակից արքաները ներկայացում էին դիտում, երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև` ի նշան հաղթանակի:

Հռոմեական նոր արշավանքը: Պարթևստանում Ք.ա. 38 թ. գահը զավթեց Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց:

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը: Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:

Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը (Ք. ա. 30-20 թթ.): Սակայն Արտաշեսն ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ: Նա հարկադրված՝ իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում: Վերջինիս արքան, հասկանալով իր սխալը, որոշել էր բարեկամանալ Հայաստանի հետ:
Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ:

Հարցեր և առաջադրանքներ

Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտ- վել:

Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

  1. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:

Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:

  1. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:

Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր:

  1. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:

Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս:

  1. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտա- նիքը գերության մեջ:

Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը:

May 12

Վահան Թոթովենց. Մարանը

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

վրնջյուն – վրնջալու ձայն

սաթ –  շատ փայլուն

ողորկ –  ուղիղ

թովիչ – հապշտակող

2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:

3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:

Իմ սիրած կենդանին շներն են։

May 12

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:
Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:

2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:

3. Այնուհետև՝

ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:

4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:

Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:
Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.

Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:

Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:

Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:

Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:

Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը:

Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

Շնչառություն

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Լրացուցիչ աշխատանք.

Պատասխանել հարցերին

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Ինձ հայտնի է ՝սննդառության այս տեսակները ավտոտրոֆ, հետերոտրոֆ, միքսոտրոֆ, հողային, ֆոտոսինթեզ։

  1. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

բույսերը սնվում էն արևից և ջրից։

  1. Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:

Հետերոտրոֆ օրգանիզմներն ընդունակ չեն անօրգանական միացություններից սինթեզելու օրգանական միացություններ։

  1. Ի՞նչ է շնչառությունը:

Շնչառություն, արտաքին միջավայրից օդի անցումը թոքեր և հակառակ ուղղությամբ, որի ընթացքում օրգանիզմը ստանում է թթվածնին և արտազատում ածխածնի երկօգսիդ։

May 11

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Բջջի կառուցվածքը

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
մածուցիկ անգույն զանգված է,
լցնում է բջջի ամբողջ խոռոչը,իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
պարունակում է բջջի ժառանգական նյութը,
նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝
ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ։

Հյուսվածքներ

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերիՀիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:

Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:
Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բջիջը։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

  1. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):

  1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

  1. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

  1. Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

  1. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական

  1. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային: