October 30

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը: Ամենապիտանի բանի մասին։
Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը: Ջուրը։
Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր: Ոչ, որովհետև առանծ ջրի հացը չի ծլի։
Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

հրաշագեղ – սքանչելի

արդարամիտ – շիտակ

խելացի – խելոք

կամենալ-ուզենալ

դժվարին – բարդ

պաշարել – շրջափակել

վեհ – վսեմ

ահագին- հսկայական

շինել -կառուցել

փափագ – ցանկություն

բախտավոր – բարեբախտ

ուղի – ճանապարհ

October 19

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:
1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

 

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։
Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

4. Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:

spraying-pesticides-on-field.jpg

5. Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում:

Օրինակ՝ խոշոր աղետ տեղի ունեցավ 2010 թ. ապրիլի 20-ին՝ Մեքսիկական ծոցում տեղակայված British Petroleum ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց 800 միլիոն լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց 28 հազար կմ²: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից):

21198fae-496d-4f92-8b1b-20760fc0e9c3-620x413.jpeg

Լրացուցիչ տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
October 18

Աշունը մեր բակում

Արդեն աշնան երկրորդ ամիսն է: Եղանակը  արդեն ցուրտ է, բայց դեռ տաք է: Ես սիրում եմ երև աշնան օրե     րը հատկապես մեր բակի:

Մեր բակի աշունը, ես կնկարագրեմ մեր բակը: Մեր մոտ մինչև հիմա խոտը կանաչ է: Ամեն առավոտ  դպրոցի աֆտոբուս սպասելուց նայում եմ, թե ինչ սիրուն են դարցել տերեվները դեղին, կարմիր, շուտով կսկսվի տերևաթափը: Ես շատ եմ սիրում իչնել բակ աշնանը, այնտեղ ես ավելի շատ գնումեմ ընկերներիս հետ զբոսնելու համար, ինչպես նաև իմ հայրիկի և մայրիկի  հետ ես գնում եմ զբոսնելու: Բայց այգում  ամենասիրելի հատվածը դա սրճարանն  է  այնտեղ ես նստում եմ և նայում թե վոնցեն տերեվները թափվում գետնին, իսկ հետո տեսնում եմ վոր տերևները փակելեն խոտը։

October 17

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր

Պատասխանել հարցերին

1․Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Օքսիդը ստանում են երբ թթվածինը խառնում են այլ նյութի հետ։

2․ Ի՞նչ թթուներ կան բնության մեջ: Քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն։

3․Որտե՞ղ է կիրառվում գիպսը:

Շինարարության, բժշկության մեջ, ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում։

Լրացուցիչ տնային առաջադրանքներ

  1. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:    Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող ռեակցիան անվանում են օքսիդացման ռեակցիա։
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը: Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։
  3. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը: Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:
October 16

Նախնադարի պարբերացումն ու վաղ փուլերը

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ի՞նչ է նախնադարը։ Ի՞նչ չափանիշով է դարաշրջանների բաժանվում մարդկության վաղնջական շրջանի պատմությունը։

Նախնադարը մարդկության ամենավաղ շրջանն է։ Ըստ այն նյութի անվան, որով պատաստվում էին գործիքներն ու զենքերը։

2․ Ե՞րբ է սկսվել և ավարտվել քարի դարը։

Ք․Ա․3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին։
3․ Քանի՞ փուլի է  բաժանվում քարի դարը։ Նշե՛ք նաև դրանց հունարեն անունները։

Այն բաժանվում է 3 փուլի։ Հունարեն անուններն են՝ պոլեոլիթ, մեզոլիթ, նեոլիթ։

4․ Ե՞րբ է ավարտվել հին քարի դարը Հայաստանում։ Քանի՞ փուլի է այն բաժանվում։

Հին քարի դարը տևել է մարդկության սկբզնավորման ժամանակներից մինչև Ք․ա․ 12-րդ հազարմյակը։

5․ Պատմե՛ք հին քարի դարի բնորորշ գծերի մասին։ Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայստանումում։

Նախնադարյան մարդիկ ապրում էին քարանձավներում, զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ։ Կարևորագույն նվաճումներից էին կրակի ստացումը, որով մարդիկ սկսեցին կրակով տաքացնել իրեն կացարանը, կերակուր պատրաստել և պաշտպանվել գազաններից։ Վերջին փուլում ձևավորվեց ժամանակակից մարդը՝ բանական մարդը։ Մարդիկ սկսեցին ապրել համայքներով և ունեին իրենց մշտական տարածքը և անդամներին։ Հայաստանում հայտնաբերված հնագույն պալեոլիթյան կայանը Գուգարքում է և ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։ Կայաններ կան նաև Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում։

 

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ժանակաշրջանը Հունարեն անվանումը Տևողությունը Նվաճումները
Քարի դար

Ա) Հին քարի դար

Բ)Միջին քարի դար

Գ)Նոր քարի դար

 

պալեոլիթ

մեզոլիթ

նեոլիթ

3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին։

մ.թ.ա. 12-րդ հազարամյակից մինչև 7-րդի կեսերը։

Ք.ա. 10-րդ հազարամյակից մինչև Ք.ա. 6-րդ հա զարամյակի կեսերը:

որսորդություն, հավաքչություն

կրակի հայտնագործում

բանական մարդիկ, համայնքներ, տներ

October 16

Հացը

2 Քննարկիր հոր և որդու առաջին երկխոսությունը:

Որդին ստել էր և այդ պատճառով նա իրեն վատ էր զգւմ հոր մոտ։
3 Ընդգծիր այն հատվածները, որոնցում տղան գիտակցում է իր արարքի տգեղությունը:

Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։
4 Տղային արդարացրու, մեղադրիր, բնութագրիր:

Տղան սուտասան էր բայց նույն ժամանակ նա զգում է իր սխալը։

5 Ինչու՞ է պատմվածքը վերնագրված «Հացը»:

Որովհետև տղան արժանի չէր նույնիսկ հացի։
6 Ո՞րն է պատմվածքի ասելիքը

Պետք է հոգատար լինել ծնողների հանդեպ և անել քո պառտականությունը։

October 15

Գործնական աշխատանք

Պտուղը տրված է, գրի՛ր ծառը:Բալ-բալենիծիրան- ծիրանենիսալոր- սալորենիդեղձ-դեղձենիթութ թութենիխնձոր խնձորենի

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։ Մեղուն քաղում է հյութ ծաղկից։Անձրևից սունկ դուրս եկավ հետո։ Անձրևից հետո սունկ դուրս եկավ։Երկու ճամփա գյուղացի էին գնում։ Երկու գյուղացի ճամփա էին գնում։Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։ Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝ մշակ – , ափսե – փեսա, ժանր – նժար, վիճակ – կավիճ, գավառ – ագռավ, վտակ – կտավ, մկրատ- մտրակ, պարկ- կարպ, վկա-կավ:

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստանռուս- ռուսաստանհույն- հունաստանվրացի- վրաստանհնդիկ- հնդկաստանչինացի- չինաստանֆրանսիացի- ֆրանսյա

1. Նկարագրի՛ր քեզ.

Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։Գ.  Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։Դ.  Ինչպիսի ՞ն են մազերդ։Ե.  Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։Է.  Ի՞նչ են կարծում ուրիշները։

Բոլոր առարկաները մեկն են, այնպես գրի՛ր, որ շատ լինեն /-ներ կամ -եր ավելացրու/:Սեղան- սեղաններդուռ- դռներերգ- երգերայգի- այգիներմազ- մազեր

October 15

Գործնական աշխատանք

  1. Հնչյունափոխություն բառը բաղադրիչների բաժանի՛ր և դրանց օգնությամբ բացատրիր:

 

Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն-ոսկեգույն, փոշի + ա + կուլ-փոշեկուլ, տարի + ա + վերջ-տարեվերջ, այգի + ա + պան-այգեպան, բարի + ա + կամ-բարեկամ:

  1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ

ա) ղ-ից հետո գրվում է ջ.-Աղջիկ, աղջամուղջ, առողջ, վողջ, ամբողջ։

բ) խ-ից հետո գրվում է չ:- փախչել, բաղչա

 

  1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ ր-ից հետո գրվում է ջ:-արջ, վերջ, լուրջ, մրջյուն, 
    1. Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: Ո՞ր դեպքում գրեցիր յ-ն:
  2.  Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնայի, բուեր, տղայի, Մարոյի: 
    1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

     

    Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ)

    ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

    Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բունը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

    Մի քանի հողի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բույն: (բույն, բուն)

    Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել վիկտորիաի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

    Տնեցիներն այնքան են վարժվել վիկտորյաի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

     

    Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

     

    Քո չքնաղ ծաղկի բույր է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)

    Անթիվ ու բյուր    են աստղերը: (բույր, բյուր)

    … երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)

    … երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)

    … գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)

    … գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

     

October 15

Ուղտը

Մեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապանների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օճախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։

Բայց ուղտերից մեկը չի շարժվում, նստած է, վեր չի կենում, միայն նայում է։

Հավաքվում են ուղտապանները, թափանցում նրա աչքերի խորքը և հասկանում ուղտի բովանդակ հոգին. բռնել է նրա համառությունը. դժգունում է նրան կերակրող և խնամող ուղտապանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։ Ետ է դառնում քարավանի տերը։

— Մնա՛ուղտի հետ՝ մինչև համառությունն անցնի, կհասնես մեր ետևից, — հրամայում է ուղտապանին քարավանի տերը։

Ուղտապանը հնազանդվում է։ Քարավանը զրնգացնում է բոժոժները։ Համառող ուղտը դարձնում է իր վիզը, երկար նայում և երկար մի աղերսանք է ձայնում։ Քարավանի տերը կանգնեցնում է ամբողջ քարավանը․ միգուցե ուղտը ցանկանա քարավանից չբաժանվել, բայց զո՜ւր, ուղտը նստած է և չի ուզում վեր կենալ։ Քարավանը շարունակում է ճանապարհը դեպի Միջագետք, դեպի բաբելոնական և արաբական անապատները։

Համառող ուղտի պահապանը փռում է իր թաղիքը ուղտի կողքին, վրան քաշում է իր աբան ու քնում է այն հույսով, որ մինչև զարթնելը՝ ուղտի սիրտը կքնքշանա, կլինի անհիշաչար և երեկոյան կհասնի քարավանին։

Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։

Աշնան ցուրտը սկսեց սարսափեցնել հարավի բնակչին։ Ուտելիքը պրծավ։ Ոչ ոքի չի ճանաչում, որ դիմում կատարի, ուտում է ուղտի համար պատրաստած թույլ խմորից, հասկացնում է ուղտի քամակից բուրդ գողացող երեխաներին, որ եթե հաց տան, ինքը կքաշի և կտա։

Մի քանի օրից ուղտը մերկացավ, ուղտապանը վաճառեց բոլոր բուրդը։ Ուղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա, — մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜, —- ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։

Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։

Մենք ճչացինք։

— Դևեն ելա՜, դևեն ելա՜վ․․․

Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը՝ կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Բնութագրիր անապատի մարդկանց:
  3. Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր:
  4. Ընդգծիր այն հատվածները, որտեղ եր –
  5. ևում է, որ ուղտին էլ հաճելի չէ այդ վիճակը:
  6. Բնութագրիր քաղաքի բնակչությանը:
  7. Համացանցից գտիր տեղեկություններ ուղտերի մասին, դուրս գրիր այն տեղեկությունները, որոնք չգիտեիր:
  8. Կազմիր նոր բառեր ուղտ և ուխտ արմատներով: