March 11

Ածականի կազմությունը, 6-րդ դասարան, 11,03

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

պարզ՝ լավ, վատ, բարձր, նոր

բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝

ածանցավոր՝  անշնորհք, կարմրավուն, արծաթե,

բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,

բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, գյուղատնտեսական։

Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝
նախածանցներ՝
ամենա- ամենամեծ, ամենահամեղ, ամենալավ։
ան-անգութ, անհնար, անհավատալի։
ապ-ապաշնորհ, ապերախտ, ապացույց
բաց-բացարձակ, բացականչություն, բացահայտ
գեր-գերբնական,գերհզոր։
դժ-դժգոհ,դժբախտ։
ընդ-ընդարձակ,ընդհանուր։
հակա-հակադիր,հակաազգային,
համա-համադաս,համահունչ։
տ-տգետ,տհաս։
չ-չտես,չհավան։

վերջածանցներ
-ագին-ահագին,ջերմագին,լալագին,կարոտագին
-ագույն-մեծագույն,բարձրագույն,նորագույն,գեղեցկագույն
-ալի-հրաշալի,ուրախալի,զարմանալի
-ածո-գտածո,պահածո,բրածո
-ական-գյուղական,հայկական,Հնդկական,տնական
-ային-տնային,դրսային,ուժային,հողային
-ան-կծան,հաչան,կթան
-անի-լեզվանի,երկհարկանի, երկոտանի
-ավետ-հոտավետ,բուրավետ,արդյունավետ,հարմարավետ
-ավոր-գունավոր,բախտավոր,գլխավոր
-ատ-գունատ,կիսատ,կռնատ
-ացի-խելացի,կանացի,փաստացի
-ե-ոսկե,արծաթե,թղթե,
-ելի-սիրելի,հարգելի,ընդունելի,նազելի,պաշտելի
-եղ-զորեղ,համեղ,շքեղ
-ենի-հայրենի,մայրենի,վայրենի
-ի-կատաղի,աղի,կորովի
-իչ- գրավիչ,հուզիչ,դյութիչ,ամփոփիչ
-իկ-փոքրիկ,սիրունիկ,համովիկ,պստիկ
-լիկ-պստլիկ,թմբլիկ,կարճլիկ,հաստլիկ
-կան-խռովկան,լացկան,խոսկան,չխոսկան
-կոտ-նեղացկոտ,պարծենկոտ,բամբասկոտ,
-յա-փայտյա,մետաղյա,
-ովի-ծալովի,փակովի
-ոտ-ժանգոտ,յուղոտ,
-ուն-փխրուն,դողդոջուն,լցուն,սիրուն

Առաջադրանքներ:
1. Վերը նշված ածանցավոր ածականների շարքին ավելացրու ևս երկուական ածական:

2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղտկլոր
բ. համերաշխ, բոբիկքաջ, անայլայլ, անուրջ, հզորերկարկարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղհաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմլուրջծանր, ուժեղ, դիտմամբ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդհեռաձիգ, հավասար, կապտականաչձվաձևկիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժերկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկշքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույնդժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախվարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

5.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-մանրէածին
միայնակ ապրող-մենակյաց
մեգով պատված-միգապատ
անուշ բուրող-անուշաբույր
թախծոտ դեմքով-թախծադեմ
միրգ տվող-մրգատու
նոր տնկած-նորատունկ
շահույթ բերող-շահութաբեր
շեկ մազերով-շիկահեր,շիկամազ
շատ շնորհներ ունեցող-շնորհալի,շնորհաշատ
ոսկուց ձուլված-ոսկեձույլ