Համերգ – Հ․ Թումանյան
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
1․
Վըտակ – Առու, առվակ
Զարկել – Խփել, հարվածել, հարվածներ հասցնել
շաչել – Սուլոցի նման սուր ձայն հանել
Ձայնակցել – Նվագի հետ երգել, Երգելուն մասնակցել, երգակցել:
Ունկընդիր – Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող մարդ
մտախոհ – Մտածմունքների մեջ սուզված, մտազբաղ, Զգաստ, խելամիտ, խելացի:
2․ձայնը – վտակը ճչում է, շաչում է, երգում է, անտառը ձայնակցում է։
3․ Որովհետև վտակի հոսքը նման է երաժշտության։
