March 10

Եղիշե Չարենցի «Հայրենիքում»

Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
    Ձյունապատ-ձյուն+ա+պատ
    մանկական-ման+կական   
    աստղային-աստղ-ային    
    անհուն-ան+հուն     
    ձյունոտ-ձյուն+ոտ  
    իրիկնամուտին-իրիկուն+ա+մուտին
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
    աչեր-աչքեր     
    մրմունջ-մեղմ ցածր ձայն
    անուրջ-երազ
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
    գոյական
    Լճեր, երկինքներ, լիճ, գիշեր, լեռներ։
    ածական
    Կապույտ, ձյունապատ, թափացիկ, մանկական, ձյունոտ։
    բայ
    Կանչում է, զարթնում է, ծածկում է, խառնում է, մրմնջում է։