March 11

Գորգի տակ

Դոնալդ Բիսեթ

Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել:  Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց.

– Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
– Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
– Ես երևակայական վագր եմ:
– Ես երևակայական ձի եմ:
– Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
– Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
– Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
– Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:

Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:

Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում:   Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:

Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.

– Խոտով բրդուճ:

Շեյլան չհավատաց ականջներին:

– Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:

Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.

– Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է:
– Եղավ,-ասաց Շեյլան:

Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ  մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:

– Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:
– Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
– Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
– Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
– Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:
– Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:
– Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա
գլխում մի միտք ծնվեց.   «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց,  զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:

Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:

– Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:

Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից  խռմփոցի ձայն էր լսվում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ինչպիսի՞ն էին երևակայական ձին և վագրը: Ուրախ էին։
    2. Պատմի՛ր աղջկա մասին: Նա բարի էր։
    3.
    Ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ: Ինչու՞: Ես կուզենայի ունենալ շուն, որովհետև նա կպաշտպանի հյուրսենյակը և տունը։
    4. Նկարագր
    ի՛ր ձեր հյուրասենյակը: Իմ հյուրասենյակում կա երկու բազկաթոռ, վառարան, հեռուստացույց, կա դարակ, մեկ բազմոց։ Մեր հյուրասենյակում մենք պահում ենք թութակ և ձկներ։ Մեր հյուրասենյակում ունենք չորս լուսամուտ և մի դուռ։
    5. Իսկ դու ո
    ւ՞մ հետ և որտե՞ղ կուզեիր ապրել: Ես կուզենայի ապրել շան և կատուի հետ գյուղում։
  2. Կանաչով նշված բարդ բառերի արմատներով նոր բառեր կազմի՛ր:
    Օրինակ՝ լուսամուտ= լույս+մուտ, լուսամփոփ, շքամուտք

հյուրասենյակ=հյուր+սենյակ, հյուրանոց, հյուրատուն, ննջասենյակ, ճաշասենյակ

ժամացույց = ժամ+ա+ցույց, ժամանակ, ժամագործ, ցուցադրիչ, ուղեցույց

  1. Դեղին նշված բառերի հականիշ բառերը գրի՛ր:

Օրինակ՝ տակ-վրա

հին – նոր

կամաց-ուժեղ

քիչ – շատ

հայտնվեցին – անհետացան

առավոտյան – երեկոյան

լուռ – աղմկոտ

  1. Նախադասությունը համառոտի՛ր՝ թողնելով ո՞վ, ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Մայրիկն ավլում էր։

Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց: Աղջիկը նկարեց։

Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց: Նա նկարեց։

 


Posted March 11, 2021 by Մարկ Խալաթյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*