November 13

Մաթեմատիկական խաչբառ, «Մխիթար Սեբաստացի»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։

Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

 

 

Aybuben

Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը

Խաչբառ
Հարցերը լուծեք բանավոր և ներկայացրեք հայերենի այբուբենի
տառերով․
Հորիզոնական
1) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 6,
մնացորդը՝ 2։ 200
2) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 320 է, թերի քանորդը՝ 8։40
3) Գտեք 10 սմ շառավղով շրջանագծի տրամագիծը։ Գրել միայն
թվային մասը։ 20
4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
10-ի բաժանելիս։ 9
5) Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։ 2
6) Գտեք ամենափոքր քառանիշ թվի հնգապատիկը։ 5000

November 2

Մասեր և տոկոսներ

Դասարանական աշխատանք

Թվի մասը գտնելը

Օրինակ։ B թիվը հավասար է տրված A թվի m/n մասին։ Գտիր B թիվը։

Կանոն։ B թիվը գտնելու համար պետք է m/n կոտորակը բազմապատկել A թվով:

1․ Գրադարակում կա 60 գիրք։ Այդ գրքերի 2/3-ը ամուր կազմով է։ Ամուր կազմով քանի՞ գիրք կա գրադարակում։

Պատ՛․40

2․ Հեռուստաաշտարակն ունի 420 մ բարձրություն և կազմված է երեք մասից։ Առաջին մասի բարձրությունն աշտարակի բարձրության 3/7-ն է, իսկ երկրորը՝ 1/4-ը։ Ի՞նչ բարձրություն ունի աշտարակի երրորդ մասը։

Պատ՝․143

 

Թիվը գտնելը նրա մասով

 

Օրինակ։ Տրված B թիվը հավասար է A թվի m/n մասին։ Գտիր A թիվը։

Կանոն։ A թիվը գտնելու համար պետք է B թիվը բաժանել m/n կոտորակին։

1․ Բասկետբոլիստ խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որը թիմի վաստակած միավորների 2/5-ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։

Պատ՝․90

2․ Աշխատանքի երկրորդ օրը խառատը մշակել է առաջին օրը մշակած մանրակների քանակի 8/15-ը։ Ընդամենը քանի՞ մանրակ է մշակել խառատը այդ երկու օրում, եթե երկրորդ օրը նա մշակել է 64 մանրակ։

Պատ՝․120

Հարաբերություններ

 

Կանոն։ Իմանալու համար, թե տրված A թիվը տրված B թվից քանի անգամ է մեծ կամ նրա որ մասն է, պետք է կազմել այդ թվերի A : B հարաբերությունը և հաշվել նրա արժեքը։

1․ Ավազանում 600մ3 ջուր կար։ Դրանից 125մ3-ը դատարկեցին։ Ավազանում եղած ջրի ո՞ր մասը դատարկեցին։

Պատ՝․24/5

2․ Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 8400 գիտական գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական գրքերի քանակը մեծ գիտականների քանակից։

Պատ՝․13/7

Տրված թվի տոկոսը գտնելը

Կանոն։ A թվի p%-ը գտնելու համար պետք է p/100 կոտորակը բազմապատկել A-ով:

1․ Պահեստում 2000կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան ամբողջ մթերքի 40 %-ը, երկրորդ օրը՝ մնացածի 30%-ը։ Քանի՞ կիլոգրամ մթերք մնաց պահեստում։

Պատ՝․240կգ

2․ Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր 12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատարեք 114%-ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողարկեց գործարանը։
12500×114/100=14250

14250-12500=1750

Պատ՝․1750

Թիվը գտնել նրա տոկոսով

Կանոն։ Որպեսզի գտնենք A թիվը, որի p%-ը հավասար է B թվին, պետք է B թիվը բաժանել p/100 կոտորակին, այսինքն՝ A= 100•B/p:

1․ Ուղղանկյան երկարությունը լայնության 120%-ն է և հավասար է 18սմ։ Գտիր ուղղանկյան լայնությունը:                        100×18/120=15

2․ Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 52%-ն են։ Դասարանուն կա 13 աղջիկ։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասարանում։

100×13/52=25

Կանոն։ Իմանալու համար, թե B թիվը A թվի քանի տոկոսն է, պետք է նրանց հարաբերությունը բազմապատկել 100-ով, այսինքն՝ p=100•B/A:

1․ Ապրանքի գինը 2000 դրամից բարձրացել է մինչև 2500 դրամ։ Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։

p=100×2000/2500=80

2․ Ճանապարհներին վթարների քանակը տարեկան 1500-ից նվազել է մինչև 1200։ Քանի՞ տոկոսով է նվազել վթարների քանակը։

p=100×1500/1200=125

Թվաբանական միջինի գտնելը

 

Կանոն։ Մի քանի թվերի թվաբանական միջին է կոչվում այդ թվերի գումարի և նրանց քանակի քանորդը(հարաբերությունը)։

 

1․ Հիմնարկի մի բաժնում կա 5 աշխատակից։ Բաժնի վարիչը 56 տարեկան է, նրա տեղակալը՝ 52 տարեկան։ Մյուս աշխատակիցների տարիքներն են՝ 60, 27, 25։ Որքա՞ն է բաժնի աշխատակիցների միջին տարիքը։

1)56+52+60+27+25=220/5=44

2․ Դասարանում կա 20 աշակերտ։ Սեպտեմբեր ամսին նրանից չորսը ստացել է «9», երեքը՝ «7», հինգը՝ «5», ութը՝ «4»։ Որքա՞ն է դասարանի միջին գնահատականը սեպտեմբեր ամսին։

9+7+5+4+20=45/5=9

Լրացուցիչ առաջադրանք

1․ Հաշվիր, թե տրված թվերից առաջինը երկրորդի քանի տոկոսն է․

ա) 5 և 100=5%

բ) 25 և 125=20%

գ) 28 և 140=20%

դ) 800 և 160=20%

2․ Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 5/6-ը։ Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։

1)36:6×5=30

36+30=66

Պատ՝․66 ուղևոր

3․ 80 թիվը բաժանիր երկու մասի 3։5 հարաբերությամբ։

3+5=8

80:8=10

10×3=30

10×5=50

Պատ՝․30, 50

Օրինակ։ 100 թիվը բաժանիր երկու մասի 4։6 հարաբերությամբ։

Լուծում։ 4-ը և 6-ը միասին կազմում են 10 մաս։ 100-ը բաժանենք 10-ի (100:10=10) կստանանք 100-ի 1 մասը հավասար է 10-ի։ 4 մասը կլինի 10•4=40, իսկ 6 մասը կլինի 10•6=60։

Պատ․՝ 40 և 60։

 

4․ C կետը բաժանում է AB հատվածը AC և CB հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 3։4։ Գտիր այդ հատվածների երկարությունները, եթե AB հատվածի երկարությունը 28սմ է։

3+4=7

28:7=4

4×10=40

3×10=30

5․ 2 թվի 40%-ը բազմապատկել են 2 թվի 60%-ով։ Արդյունքում ստացվեց

ա) 2 թվի 96%-ը   բ)  2 թվի 240%-ը    գ)  2 թվի 48%-ը    դ)  2 թվի 24%-ը

6․ Հեծանվորդն անցավ ճանապարհի 4/5 -րդ մասը։ Ճանապարհի ո՞ր տոկոսը մնաց անցնելու։

ա) 80% բ) 20%  գ) 40%  դ) 60%

October 4

Համեմատականության գործակից

1․ Գտիր համեմատականության գործակիցը y=2x հավասարման մեջ։ k=2

 

 

2․ Ո՞ր հավասարման մեջ է համեմատականության գործակիցը հավասար 3-ի։

 

ա) y=8/5x

 

բ) y=1/3x

 

գ) y=1/4x

 

դ) y=18/6x

 

3․ x և y մեծությունները ուղիղ համեմատական են․

x 2 6 11
y 14 42 77

Գտիր y=kx հավասարման մեջ համեմատականության գործակիցը։

k=7

 

 

4․ x և y մեծությունները հակադարձ համեմատական են․

x 5 2  8 100
y 40 100  25 2

Գտիր y=k/x հավասարման մեջ համեմատականության գործակիցը։

k=200

 

 

5․ Ընտրիր հակադարձ համեմատական կախումների բանաձևերը:

 

ա) k=6:n

բ) 60a=b

գ) a=b/10

դ) a=10/b

ե) k=n:6

զ) ab=60

 

 

6.Ընտրիր ուղիղ համեմատական կախումների բանաձևերը:

 

ա) a=b:2

բ) c=41b

գ) y=2:x

դ) k=m/5

ե) k=5/m

 

  1. Նշիր «ավելորդ» բանաձևը:

ա) y=5:d

բ) ab=48

գ) m=6+n

դ) t=24/v

ե) s=3v

զ) b=3:m