October 25

Ագռավն ու աղվեսը

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:
  3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:
  4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:
  5. Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

 

1․Կուռ – թռչունի թև

Ճուռ – ոթք

Հեզիկ – Մեղմ ու անուշ

Նազիկ – քնքուշ, նուրբ

մեղո՜ւշ – Դուրեկան, քաղցր

Մախմուր – Թավիշ

Ագին – Պոչ
Խաս – Ընտիր տեսակի, լավորակ

Ղումաշ – կերպաս

Ազին – Մայրիկ

Շողոքորթը – կեղծավոր

Ըռխեց – բերանով բռնել

 

 

3․ Աղվեսն ուներ լավ հոտառություն, խորամանկ էր ու խելացի։

Ագռավը ամեն ինչին հավատում էր, սիրում էր, որ իրեն գովում են։

4․ Աղվեսը սոված էր ու պանիր էր ուզում ուտել։

October 25

Մաթեմատիկա 20-22.10

20.10

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

3 x 7 + 4 x 7 + 6 x 7 = 21+28+42 =72

(3 + 4 + 6) x 7 =7+42=49

10 x 7 =70

3 x 3 + 5 x 3 + 10 x 3 =9+15+30=54

(3 + 5 + 10) x 3 =8+30=38

20 x 2 =40

  1. Լրացրո՛ւ պակասող թվերը.
400 + 40 = 480
500 + 50 = 550
600 + 40 = 640
600 + 70 = 670
300 + 60 = 360
200 + 30 = 230
40 + 400 = 440
30 + 200 = 230
200 + 60 = 260
600 + 90 = 690

Continue reading