November 20

արաջադրանքներ

65.  Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

 

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

 66.  Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

 

Խոշոր, մեծ, հսկա, երևելի, վիթխարի, ահռելի,

, երկերեսանի, կեղծավոր,  շողոքորթ, երեսպաշտ

առատ, բեղուն, պտղաբեր, արգավանդ, բերրի, բարեբեր

մեծահռչակ, նշանավոր,   հանրածանոթ, ականավոր հանրաճանաչ, անվանի

արգավանդ,  խայտաբղետ,  ցաժդահա, չալպտուրիկ

 

67. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

 

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

 

68. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորևլ, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել: