November 12

Նախնադարյան Հասարակության Անկումը։ Պետության Առաջացումը

Նախնադարյան Հասարակության Անկումը։ Պետության Առաջացումը

               Բրոնզի դար։ Պղնձի և անագի կամ պղնձի ու մկնդեղի համաձուլվածքից մարդիկ ստացան բրոնզը։ Այն շատ ավելի ամուր էր պղնձից։ Բրոնզե գործիքներն ու զենքերը գերադասելի էին քարից։ Դրանք մեծ առաջընթած ապահովեցին արհեստների ու գյուղատնտեսության զարգացման համար։ Սկսվեց բրոնզի դարը։

Բրոնզի դարի վաղ շրջանը (Ք․ա․ 35-24-րդ դդ․) բացառիկ կարևորություն ունի Հայաստանի հնագույն պատմության ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում է հիշատակվում լեռնաշխարհի առաջին պետությունը։ Բացի այդ, Հայկական լեռնաշխարհի մշակույթը Ք․ա․ 28-26-րդ դարերում ունեցավ աննախադեպ մեծ տարածում։ Հյուսիսում հասավ Հյուսիսային Կովկաս, հարավում՝ Եգիպտոս, հարավ-արևելքում Իրանական սարահարթի կենտրոնական շրջաններ։

               Բրոնզի դարում Հայաստանում եղան քաղաքակրթական լուրջ նվաճումներ։ Դրա վկայություններից է զարգացած մետաղամշակությունը։ Այն ժամանակի գիտության  բացառիկ նվաճում էր Մեծամորի աստղադիտարանը։ Այստեղից աստղային երկինքը դիտարկվել է դեռևս Ք․ա․ 2800-2600 թվականներին։

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են հարյուրավոր բրոնզեդարյան հուշարձաններ։ Դրանցից շատերը համաշխարհային նշանակություն ունեն։ Կարևորագույն հուշարձաններից է Շենգավիթը (Երևանյան լճի հարևանությամբ)։ Եզակի հուշարձաններից է Լճաշենը Սևանա լճի ավազանում։ Այստեղից հայտնաբերվել են մեծ քանակությամբ բարձարժեք և եզակի գտածոներ։

Բրոնզի դարի ընթացքում մարդիկ կարողացան հանքաքարից ստանալ նաև երկաթ։ Դա հնարավոր էր շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Երկաթի լայն կիրառությունը, սակայն, սկսվեց Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջերից։

Նախնադարյան հասարակության անկումը։ Նախնադարում բոլոր մարդիկ հավասար էին, նրանք չունեին մասնավոր սեփականություն։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ կատարելագործվեցին աշխատանքային գործիքներն ու զենքերը, մարդիկ սկսեցին ստանալ եկամուտներ և կուտակել հարստություն։ Տնտեսության զարգացմանը նպաստում էր նաև առևտուրը։ Տոհմացեղային համայնքներում ընգրկված ընտանիքներն աստիճանաբար սկսեցին սեփականացնել իրենց զբաղեցրած տարածքները։ Այդպես առաջացավ մասնավոր սեփականությունը։

               Առավել մեծաթիվ, ձեռներեց և ուժող անդամներ ունեցով ընտանիքները սկսեցին հարստանալ։ Շրջապատի նկատմամբ ունեցած առավելության շնորհիվ նրանք դառնում էին տոհմերի ու ցեղերի առաջնորդներ։ Դա ավելի էր մեծացնում նրանց հարստանալու հնարավորությունն ու իշխանությունը։

Նախնադարյան հասարակության ամենաբնորոշ կողմը՝ բոլոր մարդկանց հավասարությունը, վերացավ։ Առաջացավ  հասարակության շերտավորում։  Բարձր դասը կազմում էին տոհմացեղային ավագանին և քրմությունը։ Առանձին դաս էին կազմում զինվորականները։ Իսկ ստորին խավը կազմված էր հասարակ ժողովրդից։

Պետության առաջացումը։ Բրոզնի դարիհենց սկզբներին մարդկությունը հասավ զարգացման պետականության աստիճանին։ Նախկին ցեղային միությունները միավորվում էին՝ կազմելով դաշինքներ, կամ առավել ուժեղները նվաճում էին թույլերին՝ տեր դառնալով նրանց տարածքին և ունեցվածքին։

Նորաստեղծ կազմավորումների վերնախավն սկսեց մեծ ուշադրություն դարձնել զինված ուժերին։ Ամենից առաջ անհրաժեշտ էր կազմակերպել պաշտպանությունն արտաքին թշնամիներից։ Մեծ կարևորություն ուներ հասարակական աշխատանքների կազմակերպումը (վարուցանք, ջրանցքների անցկացում և այլն)։ Մարդկանց համակեցությունն ապահովելու համար անհրաժեշտ էր պահպանել ներքին կարգ ու  կանոնը, հսկել պարտականությունների կատարումը և այլն։ Այդ ամենը հանգեցրեց կառավարման հատուկ համակարգի՝ պետության ստեղծմանը։

Երկրագնդի վրա առաջին պետական կազմավորումները ստեղծվեցին Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին և 3-րդ հազարամյակի սկզբին։ Այդ ժամանակաշրջանում էլ հիշատակվում է առաջին պետությունը Հայկական լեռնաշխարհում՝ Արատտան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչպես ստացվեց բրոնզը։ Ի՞նր առավելություն ուներ այն։ Բրոնզը ստացան պղնձի և ագանակի միաձուլվածքից։ Այն ավելի ամուր էր քան պղինձը։
  2. Ո՞րքան է տևել բրոնզի դարը Հայսատանում։ Ք․ա․ 35-24-րդ դդ։
  3. Ներկայացրե՛ք Հայաստանի բրոնզեդարյան դարաշրջանի նվաժճումները։ Բրոնզի դարում Հայաստանում եղան քաղաքակրթական լուրջ նվաճումներ։ Դրա վկայություններից է զարգացած մետաղամշակությունը։ Այն ժամանակի գիտության  բացառիկ նվաճում էր Մեծամորի աստղադիտարանը։ Կարևորագույն հուշարձաններից է Շենգավիթը , Լճաշենը։ Բրոնզի դարի ընթացքում մարդիկ կարողացան հանքաքարից ստանալ նաև երկաթ։
  4. Ինչպե՞ս քայքայվեց նախնադարյան հասարակությունը։ Ինչո՞վ փոխարինվեց այն։ Մարդիկ կուտակեցին եկամուտներ, հարստացան և դարձան առաջնորդներ, սեփակաություններ ձեռք բերեցին։ Առաջացավ  հասարակության շերտավորում։  Բարձր դասը կազմում էին տոհմացեղային ավագանին և քրմությունը։ Առանձին դաս էին կազմում զինվորականները։ Իսկ ստորին խավը կազմված էր հասարակ ժողովրդից։
  5. Ե՞րբ են ստեղծվել առաջին պետական կազմավորումները։ Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին և 3-րդ հազարամյակի սկզբին։
November 12

Նախնադարյան հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում

Նախնադարյան հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում

               Միջին քարի դարը (մեզոլիթ)։ Հին քարի դարին հաջորդած միջին քարի դարը տևել է շուրջ երկու հազար տարի՝ Ք․ա․ 12-10-րդ հազարամյակները։ Այդ շրջանում ևս մարդկանց կյանքի ապահովման հինական աղբյուրները որսորդությունն ու հավաքչությունն էին։ Կատարելագործվում էին աշխատանքային գործիքները։ Կարևոր էր նետ ու աղեղի լայն կիրառությունը։ Այն դարձավ մարդու գլխավոր զենքն ու ապրուստ հայթայթելու միջոցը։ Մեզոլիթում սկսեցին ընտելացնել առաջին կենդանիններին և մշակել բույսեր։

               Միջին քարի դարում տոհմական համայնքները, աճելով ու միավորվելով, կազմում էին ցեղեր։ Ցեղի անդամները միալեզու էին, ունեին ընդհանուր հավատալիքներ ու սովորույթներ։ Բնակչությունն աճում էր ավելի մեծ թափով։

Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է Շանիդարը, որը Կորդվաց աշխարհի տարածքում է։Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։

Նեոլիթյան <<հեղափոխություն>>։ Նոր քարի դարն սկսվել  է Ք․ա․ 10-րդ հազարամյակից և տևել մինչև Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերը։

Մարդը սկզբում ապրում էր կենդանիների նման՝ սպառելով միայն բնության պարգևած բարիքները։ Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգացումով կատարվեց մարդկային հասարակության առաջին մեծ <<հեղափոխություն>>։Մարդն այլևս միայն սպառող չէր։ Նա կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ՝ պահելով ու բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր ու աճեցնելով մրգատու ծառեր։ Այսպես դրվեցին մարդկային քաղաքակրթության հիմքերը։

Նոր քարի դարում առաջընթաց եղավ նաև հասարակական կյանքում։ Ազգակից և հարևան ցեղերի միավորումով ստեղծվեցին ցեղային միություններ։  Դրանց հիման վրա հետագայում առաջացան պետական կազմավորումները։

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը (Եդեսիայից հյուսիս-արևելք)։ Այստեղ հայտաբերվել են երկիր մոլորակի ամենահին տաճարները։

Դեռևս հին քարի դարում սկզբնավորված կրոնական պատկերացումներն ավելի էին զարգանում։ Դրանք կապվում էին բնության երևույթների, աստվածությունների, ոգիների և նախնիների պաշտամունքի հետ։ Ստեղծվում էին արվեստի գործեր, որոնց լավագույն օրինակներից են Պորտաբլուրի քարակոթողների քանդակները, Հայաստանի ժայռապատկերները և այլն։

Պղնձի-քարի դար (Էնեոլիթ)։ Ք․ա․ 6-րդ հազարմյակի կեսերին մարդիկ ունեցան նոր խոշոր նվաճում՝ սովորեցին արդյունահանել և ձուլել մետաղը։ Մարդկությունը մուտք գործեց մետաղի դար։ Մետաղներից առաջինը լայն տարածում ստացավ պղինձը։ Սակայն այն փափուկ մետաղ էր, և քարե գործիքները պղնձյա գործիքների կողքին շարունակում էին գործածվել։

Էնեոլիթում զարգացան հողագործությունը, անասնապահությունն ու արհեստները (մետաղագործություն, կավագործություն և այլն)։ Հայկական լեռնաշխարհի և հարևան շրջանների միջև հաստատվեցին առևտրափոխանակային հարաբերություններ։ Էնեոլիթը տևել է մինչև Ք․ա․ 5-րդ հազարամյակի վերջը։

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մեծ թվով էնեոլիթյան հուշարձաններ։ Հատկապես նշանավոր են Առատաշենը և Թեղուտը Արարատյան դաշտում։ Իսկ Արենիի (Վայոց ձոր) պեղումներից վերջերս հայտաբերվել են Ք․ա․ 5-րդ հազարմյակի վերջին վերաբերող՝ աշխարհում գինու հնագույն հնձանը, մարդու ոտնաման (կոշիկ) և այլ իրեր։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Նշե՛ք միջին քարի դարի մեզոլիթի թվագրությունը։ Ք․ա․ 12-10-րդ հազարամյակները
2․ Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։ Կորդվաց աշխարհի տարածքում է, երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։
3․Բացատրե՛ք նեոլիթյան <<հեղափոխության >> էությունը։ Մարդիկ սկսեցին ստեղծել բարիքեր, կենդանիներ պահելով և բազմացնելով,  մշակելով բույսեր ու աճեցնելով մրգատու ծառեր։
4․Պատմե՛ք <<Ոսկե եռանկյունւ>> մասին։ Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը (Եդեսիայից հյուսիս-արևելք)։ Այստեղ հայտաբերվել են երկիր մոլորակի ամենահին տաճարները։
5․Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի բնորոշ գծերը։ Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։ Մարդիկ սովորեցին արդյունահանել և ձուլել մետաղը, պատրաստել գործիքներ։Հայկական լեռնաշխարհի և հարևան շրջանների միջև հաստատվեցին առևտրափոխանակային հարաբերություններ։Առատաշենը, Թեղուտը, Արենին։

November 12

Վիլյամ Սարոյան  Ես

Վիլյամ Սարոյան  Ես

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և դո՛ւրս գրիր հականիշ բառազույգերը

ոչ-այո

տաք-սառը

կոշտն-փափուկը

մոտիկն ու հեռուն

 

թացն-չորը

 

բարձր-ցածրը

 

ճիշտն-սխալը

 

թարսն-շիտակը,

 

լույսն-խավարը,

սև-սպիտակը:

  • Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը.  ինչո՞ւ ես այդպես կարծում: Մայրիկ, որովհետև մայրիկը ամենա կարևոր մարդն է։
  • Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխն իրեն ավելի կլոր զգում:Որովհետև այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:
  • Ինչո՞ւ էր նոր բառը սկզբում կոպիտ ու տհաճ թվում։ Որովհետև նոր բառ էր։
  • Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:  բարև, մամա, պապա։
  • Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։ Լացողները տխուր էին, իսկ շշուկով ասողները՝ համեստ, ամաչկոտ ու հանգիստ։
  • Գրի’ր այն հարցերը,  որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:
    • Ինչու՞ էր առաջին բառը “ես”-ը։
    • “Ես” բառը լա՞վ բառ է։
    • Ինչի համար են ստեղծվել բառերը։
  • Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ: Երբ շատ որ բառեր մտածեցին։
  • Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։ Աշխարհը դա երկինքն է, բույսերը, հողը, մտքերը, մարդիկ, սերը, կենդանիները, գյուղերը, փողոցները, ժամանակը․․․․Այն անընդհատ փոխվում է, անհասկանալի երևույթներ են տեղի ունենում, որոնք բացահայտելը շատ հետաքրքիր է։ Ես շատ եմ ուզում շրջել աշխարհով ու նոր տեղանքներ գտնել։